Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ստորագրվել է Օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագիր: Համաձայնագրով երկու պետությունների ավիաընկերություններին հնարավորություն է ընձեռնվում շահագործել երթուղիների քաղաքացիական փոխադրումների համար՝օդի 5-րդ ազատության, իսկ բեռնային փոխադրումների համար' օդի 7-րդ ազատության իրավունքով (Air Services Agreement)։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ենթակառուցվածքների և կայուն զարգացման նախարար Ֆրանսուա Բոշը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի' Լյուքսեմբուրգ կատարված այցի շրջանակներում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել հանդիպում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ենթակառուցվածքների և կայուն զարգացման նախարար Ֆրանսուա Բոշի միջեւ:
Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցելեն Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության գլխավոր խորհրդականներ Թոմ Վեիսգերբերը և ֆելիչի Վեիսկերը, իսկ հայկական կողմից' Եվրամիությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության երկուստեք կարևորության հարցեր։
Ֆրանսուա Բոշը նշել է, որ լյուքսեմբուրգյան Կարգոլյուքսավիա ընկերությունը շատ հետաքրքրված է հայկական շուկայով և շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին երկկողմ համագործակցության դաշտում կարգո փոխադրումների համար օդի ազատության 7 աստիճան տրամադրելու հարցում։ Վերջինս նշել է, որ Կարգոլյուքս ընկերությունը պատրաստվում է ներկայացնել համագործակցության ծրագիր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Կարգոլյուքս ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում, համապատասխան հանդիպումների և քննար կումների միջոցով, կքննարկվի համագործակցության ծրագիրը։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև Օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագիր, որով երկու պետությունների ավիաընկրություններին հնարավորություն է ընձեռնվում շահագործել երթուղիները քաղաքացիական փոխադրումների համար՝օդի 5-րդ ազատության, իսկ բեռնային փոխադրումների համար՝օդի 7-րդ ազատության իրավունքով։