Ռուսական ինքնաթիռները վերջին 4 օրվա ընթացքում Սիրիայի տարածքում 1920 ավիացիոն ռումբ են նետել, հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ ինքնաթիռներն այդ օրերի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 70 հրամանատարական կետ և 21 բազա, ինչպես նաև 43 պահեստ և 6 նավթային օբյեկտ:

 

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ ռուսական սուզանավից արձակված հրթիռը հարվածել է Սիրիայում ԻՊ-ի 2 օբյեկտի։