Հալեպի շրջանում շարունակվում են բախումներն «Իրաքի և Շամի իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների միջև: Այս մասին հայտնում է haberler.ru-ն:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կառավարական ուժերը հրթիռակոծել են թաղամասը, ինչի արդյունքում զոհվել է 52 մարդ, որոնցից 6-ը' երեխա, 12-ը՝ կին:

 

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսի Սեյդնայա շրջանը, իսկ Սիրիայի ազատ բանակը ռմբակոծում է Դամասկոսի Զամանիա գյուղում կառավարական ուժերի հավաքատեղիների ուղղությամբ: