Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում տեղի է ունեցել մզկիթի պայթյուն, որի արդյունքում 10 մարդ զոհվել է: Այս մասի հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է մոնիտորինգի կենտրոնը' զոհերը «Ալ-Քաիդա» խմբավորման անդամներն են, մասնավորապես' «Ալ-Նուսրա ճակատ»-ի սիրիական մասնաճյուղի ներկայացուցիչները:
Միջադեպը տեղի է ունեցել Էրիխա քաղաքում: Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև մի քանի տասնյակ մարդ: