Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում շարունակվող հակամարտության թեման: Հայկական Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը արձանագրել է մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալները: 2011թ. մարտի 18-ից մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը հակամարտության հետևանքով զոհվել է 115.206 մարդ։
Զոհերից 47.206-ը նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ մարդիկ են, որից 28.804-ը կանոնավոր զորքերի ներկայացուցիչներ են, 18.228-ը՝ իշխանամետ ոստիկաններ, ևս 174-ը՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներ։
Հակամարտության ընթացքում զոհվել է 23.707 մարդ, որից 17.071-ը՝ զենքը ձեռքները վերցրած քաղաքացիներ, 2.176-ը՝ կառավարական բանակից փախած զինվորականներ, 4.460-ը՝ օտարերկրյա մարտիկներ։
Զոհվել է 41.533 քաղաքացի, որից 6.087-ը երեխաներ են, իսկ 4.073-ը՝ կանայք։
Կան նաև ինքնությաւնը չպարզված 2.760 զոհեր:
2.5 տարվա ընթացքում զոհ է գնացել 115.206 մարդ: