Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում փոքր-ինչ լարվածություն կա, սակայն հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և իրենց տեղում են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարի Արա Նազարյանը:
«Ադրբեջանն ինչպես միշտ հերթական սադրանքն է գործադրում: Նախատեսվում է որոշակի բանակցային գործընթաց, նկատի ունեմ երկու նախագահների առաջիկա հանդիպումը, որոնցից առաջ Ադրբեջանը միշտ բանակցությունները խաթարելու փորձեր է անում»,- ասաց Արա Նազարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առկայությունը, փոխնախարարը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց մեր զինված ուժերն իրենց տեղում են»: