Հայ ազգային կոնգրեսը չի բացառում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը: Այդ մասին Ազգային ժողովում ճեպխազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

«ՀԱԿ-ն այդ հարցով դիմում կներկայացնի նաև ԿԸՀ: Դիմումի մեջ ներկայացված կլինեն բոլոր փաստերը, որոնք հիմնված են ձայնագրությունների և վկայությունների վրա: Նաև չի բացառվում, որ դիմենք Սահմանադրական դատարան: Մենք կողմնակից ենք որպեսզի խախտումները քննվեն և լուրջ քննարկում ընթանա Սահմանադրական դատարանում»,- ասաց Լևոն Զուրաբյանը: