Դաունի համախտանիշով և այլ գենետիկական շեղումներով առնվազն 38 երեխա մահացել են ԴԱԻՇ-ի գրոհայինների ձեռքով: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնում է «Մոսուլի աչք» բլոգը:

 

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծագումով սաուդցի իսլամիստ դատավորն իբր հրապարակել է ֆեթվա (իրավական դիրքորոշում որևէ սոցիալական կամ քաղաքական հարցի շուրջ) երեխաներին խեղդամահ անելու անհրաժեշտության մասին:

 

Հաղորդվում է, որ երեխաների մեծ մասը ծնվել էին տեղացի կանանցից և օտարերկրացի գրոհայիններից, ովքեր կռվում են ԴԱԻՇ-ի շարքերում:

 

Սպանված երեխաներից ավագը եղել է 3 ամսական, փոքրը՝ ընդամենը 1 շաբաթական: Նշվում է, որ նրանց սպանել են կա՛մ խեղդամահ անելով, կա՛մ մահացու ներարկմամբ: Մահապատիժները կատարվել են Սիրիայում և իրաքյան Մոսուլում: