ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրում են թեթևաքաշ ռումբեր կցել վարժեցված թռչունների վրա, որպեսզի նրանց օգնությամբ ոչնչացնեն ռազմական օդանավերը: Այդ մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

 

Ինչպես հաղորդում է Express պարբերականը, զինյալներից մեկը նույնիսկ հրապարակել է սարքի մանրամասն նկարագրությունը և թռչնի լուսանկարը: Սակայն ահաբեկիչներին չի հաջողվել գտնել համապատասխան չափի թռչունների, որոնք ընդունակ են կրել պայթուցիկը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրոհայինները ռումբեր են հավաքում, որոնք կցում են հավերի վրա: