Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքում գրոհայինները հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

 

Հարձակման հետևանքով զոհվել է եգիպտացի վեց ոստիկան: Հայտնի է նաև, որ տասն իրավապահ վիրավորվել է զինյալների հետ փոխհրաձգության հետևանքով:

 

Որոշ տվյալներով՝ իրավապահների վրա հարձակում է իրականացրել տասը գրոհային:

 

Տուժած ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել: Հանցագործներին ձերբակալել չի հաջողվել: