«Իսլամական պետության» գրոհայինները սպանել են 15 քրիստոնյայի, որոնց գերի են վերցրել Սիրիայում: Շաբաթվա սկզբին ահաբեկիչները հարձակվել են Հաբուր գետի հովտում քրիստոնեական բնակավայրերի վրա: Նրանք տաճարներ են պղծել ու քանդել: Տասնյակ ասորական ընտանիքներ փախել են: Նրանք, ովքեր չեն կարողացել փրկվել, գերի են ընկել: Ահաբեկիչների ձեռքում գերի է մոտ 350 մարդ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Օգնություն եկեղեցուն դժվարության մեջ» կազմակերպությունը հայտնում է, որ ԻՊ-ի գրոհայինները սպանել են քրիստոնյաներին, որոնց գերի են վերցրել Սիրիայում: Աբբաթ Էմանուել Յուկհանան, որն աշխատում է այդ շրջանում, հայտնում է. «15 երիտասարդ ասորի քրիստոնյա սպանվել է: Նրանցից շատերը փորձել են իսլամիստներից պաշտպանել իրենց գյուղերն ու ընտանիքները»: