Ականազերծման թիմի առնվազն 12 անդամ զոհվել, ևս 12-ը վիրավորվել է այսօր գրոհայինների հարձակման հետևանքով Աֆղանստանի հարավում: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ը:
Ոստիկանության տվյալներով' ծայրահեղականները կրակ են բացել ականազերծող մասնագետների վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում: Դեպքի մանրամասները և զոհերի թիվը առայժմ ճշգրտվում է:
Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:
«Թալիբան» շարժումը զգալիորեն ակտիվացրել է հարձակումները ուժայինների և խաղաղ քաղաքացիների վրա:
Վերջին օրերին հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ-ի պահակախումբը, ինչի հետևանքով զոհվել է դաշինքի երկու զինվորական: