Սուդանում Աֆրիկյան միության եւ ՄԱԿ-ի խաղապահ առաքելության վրա գրոհայինների հարձակման հետեւանքով մահացել է 7 զինծառայող: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Խաղապահների վրա գրոհայինները կրակել են Սուդանի Մանավաշի քաղաքում գտնվող' առաքելության բազայի մոտակայքում' հերթապահության ժամանակ:
Հարձակման հետեւանքով 7 մարդ մահացել է, իսկ 17 զինծառայող ստացել մարմնական վնասվածքներ:
Դարֆուրում Աֆրիկյան միության եւ ՄԱԿ-ի առաքելությունը հաստատել է խաղապահների մահը: