«Իսլամական պետության» զինյալները վերջին վեց ամիսների ընթացքում սպանել են 1175 խաղաղ բնակչի և 116 վարձու օտարերկրացու, ովքեր ցանկացել են տուն վերադառնալ: Այս մասին հայտնել է Взгляд-ը' հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը հայտարարել է, որ սպանված 930 խաղաղ բնակիչներն եղել են Սիրիայի արևելքի սուննիական մահմեդական ցեղի անդամներ, որը պայքարել է ԻՊ-ի դեմ:
116 օտարերկրյա զինյալները, ովքեր միացել են ԻՊ-ին, սակայն հետագայում ցանկացել են վերադառնալ տուն, մահապատժի են ենթարկվել Սիրիայում նոյեմբերին: Եվս չորս վարձու գրոհային սպանվել է այլ մեղադրանքներով:
Աբդուրահմանը հայտնել է նաև, որ ԻՊ-ն մահապատժի է ենթարկել 502 զինվորների, ովքեր կռվել են նախագահ Բաշար ալ-Ասադիի կողմից, և հակակառավարական ուժերից 81 զինվորի: