Նվազագույնը 32 իրաքցի ոստիկան դարձել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների զոհ' Անբար նահանգի Էլ-Բաղդադի քաղաքում:

 

 

Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է իրանական Press-TV հեռուստաընկերությունը:

 

 

Ստացված տեղեկատվության համաձայն, ուժայինները ծայրահեղականների կողմից պատանդ էին վերցվել դեռ նախորդ շաբաթ' Էյն ալ-Ասադ ավիակայանի տարածքում: