Լիբանանում անհայտ զինյալները սպանել են Սիրիայի հետ սահմանակից Բեքայի հովտի 3 սահմանապահների: Գրոհայինները կրակ են արձակել սահմանապահ դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում 2 զինծառայողներ մահացել են տեղում, իսկ 3-րդը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին. գրում է NEWSru Israel-ը:
Լիբանանյան իշխանությունները կասկածում են, որ սահմանապահները սպանվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ապստամբ գրոհայինների կողմից, ովքեր օգտագործում են 2 երկրների միջև ընկած այս տարածքը զենքի մաքսանենգության նպատակով:
Հարձակումն իրականացնելուց հետո գրոհայիններն անհետացել են Սիրիայի տարածքում. գրում է Reuters-ը: Շրջանը, որտեղ տեղի է ունեցել լիբանանցի սահմանապահների վրա հարձակումը, աջակցում է Սիրիայում գործող հակակառավարական զինված խմբավորումներին. նշում է գործակալությունը: