Սինայի թերակղզու հյուսիսում եգիպտացի սահմանապահ է զոհվել: Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, զինյալները սպանել են վերջինիս Էլ-Արիշ քաղաքում, որը տեղակայված է Գազայի հատվածի հետ սահմանի մոտակայքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Զինվորականների կողմից Մուհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո Սինայում գործող ծայրահեղականներն արդեն մի շարք հարձակումներ են գործել զինծառայողների և ոստիկանների վրա: Ուրբաթ Եգիպտոսի նախկին նախագահի կողմնակից իսլամիստները թերակղզու հյուսիսում հարձակումներ են իրականացրել ռազմական կառույցների վրա, որոնց ընթացքում մեկ զինվոր է զոհվել: