Անհայտ զինյալները Եգիպտոսի տարածքից՝ Սինա թերակղզուց, հրթիռակոծել են Իսրայելի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով հրթիռներն ընկել են հրեական պետության հարավի շրջաններում և տուժածներ չկան:

 

 

Հարձակման մասին հայտնի է դարձել Reuters լրատվական գործակալության՝ իսրայելական բանակում գտնվող աղբյուրի միջոցով:

 

 

Վերջին մի քանի օրերին Սինա թերակղզում կատաղի ռազմական բախումներ են տեղի ունենում եգիպտական բանակի և իսլամիստ ծայրահեղականների միջև: