Լիբիայում մի խումբ գրոհայինների կողմից առևանգվել է երկրի վարչապետ Ալի Զեյդանը. գրում է Reuters-ը' հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:

 

Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են վարչապետի առևանգման փաստը' չհայտնելով, սակայն, մանրամասն տեղեկություններ: Համաձայն Ալ Արաբիայի տվյալների' գրոհայինները առևանգել են Ալի Զեյդանին Տրիպոլիի հյուրանոցներից մեկում և տարել անհայտ ուղղությամբ: