Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել վարչապետի պաշտոնում Իրաքլի Գարիբաշվիլիին նշանակելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում են նախագահի մամլո ծառայությունից, երեկ ուշ երեկոյան նախարարների կաբինետին վստահության քվե հայտնելուց հետո Մարգվելաշվիլին, ստորագրելով հրամանը, շնորհավորել է Գարիբաշվիլիին խորհրդարանի կողմից իր ձևավորած կառավարությանը վստահության քվե ստանալու կապակցությամբ:

 

Նոյեմբերի 18-ին Գարիբաշվիլին պաշտոնապես առաջադրվել էր Վրաստանի վարչապետի պաշտոնում: Նոյեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում վստահության քվե հայտնեց երկրի կառավարությանը: