Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հրամանագիր է ստորագրել՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Պավել Ֆիլիպին երկրի վարչապետ նշանակելու մասին: Այդ մասին հայտնել է երկրի նախագահի խորհրդական Վլադ Ցուրկանուն. փոխանցում է LifeNews-ը:
Ֆիլիպը հունվարի 20-ին պատգամավորներին ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիր: Նշված առաջնահերթությունների շարքում եվրոպական ինտեգրումն է, Մոլդովայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության խորացումը, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների զարգացումը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շարունակությունը՝ չեզոքության կարգավիճակն ամրապնդելու նպատակով: