Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դմիտրի Մեդվեդևին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը կողմ է քվեարկել 374, դեմ՝ 56 պատգամավոր:
Պետական Դումայում Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հաստատելու քվեարկությունը բաց է անցկացվել: Պետդումա է ժամանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկայացրել է Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նա հիշեցրել է, որ Դմիտրի Մեդվեդևը երկրի կառավարությունը գլխավորել է բարդ տարիների: