Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը:
Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տրունչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը:
Մինչ այս Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Կոբյակովը: