Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության նոր վարչապետ է նշանակել Անդրեյ Կոբյակովին: Ավելի վաղ նա զբաղեցնում Էր նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Է նշանակվել Վասիլի Մատյուշեւսկին: Վլադիմիր Սեմաշկոն եւ Նատալյա Կաչանովան դարձել են վարչապետի տեղակալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: