Կանադայի ոստիկանությունը երկրի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո շուրջօրյա պահպանության տակ կառնի վարչապետ Սթիվեն Հարփերին:

 

Խորհրդարանականները հայտարարել են, որ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սթիվեն Հարփերը, որը իրենց հետ միասին արգելափակված էր դահլիճներից մեկում, անձնական թիկնապահ չուներ իրավակարգի մարմինների աշխատակիցների թվից: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է նրան շենքից դուրս բերել արդեն հրաձգության սկսվելուց հետո:

 

«Մենք ընդունեցինք աշխատանքի նոր ռեժիմ, որի համաձայն մենք վարչապետի կողքին կլինենք օրական 24 ժամ, որտեղ էլ որ նա գտնվի»,- կանադական ոստիկանության ղեկավար Բոբ Պոլսոնի խոսքը մեջբերել է Yahoo News Canada լրատվական պորտալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: