Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից ոստիկանության դեմ լարած թակարդի հետևանքով կրկին ոստիկաններ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական &l aquo;Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները գործի են դրել ռումբն այն ժամանակ, երբ Սիլոփիի Բաշաք թաղամասում անցնելիս է եղել թուրքական իրավապահ մարմիններին պատկանող զրահամեքենան: Պայթյունի հետևանքով մեքենայում գտնվող 4 ոստիկանները ծանր վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժիշկների ցուցաբերած միջամտությանը՝ ոստիկանների կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը թաղամասում լայնածավալ գործողություններ է սկսել, տեղ-տեղ շարունակում են լսվել կրակոցի ձայներ: