Ոչ միայն խոսքի ազատությունն է վտանգավոր Հայաստանի Հանրապետությունում գործող ռեժիմի համար, այլ նաև մեր վերաբերմունքը, հետևաբար մենք ենք վտանգ ներկայացնում հանցավոր ռեժիմի համար: Այս մասին Ազգային ժոզղովի արտահերթ նիստում ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ես կարծում եմ՝ իրենք այդ վտանգը զգալով են այսպիսի միջոցներ կիրառում: Բայց շատ մի վախեցեք, որովհետև մենք ձեզ ցավ չենք պատճառելու, ինչպես դուք եք մեզ պատճառում»,- ակնարկելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ասաց Փոստանջյանը:
«Դուք գիտեք, որ «Նոր Հայաստան» ձևավորված ճակատը, որը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ազատվի այս հանցավոր ռեժիմից, հայտարարել է ծրագիր և գործողությունների շարք, որն իրականացնելու է մոտակա օրերին.
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը՝ 11:00-ին «Նոր Հայաստան» լինելու է Կապանում և այնտեղ անցկացնելու է քաղաքացիական ժողով՝ համախմբելու և որոշելու այն գործիքները, որով պետք է անհնազանդություն հայտնենք հանցավոր ռեժիմին:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, մենք լինելու ենք Գորիսում, անցկացնելու ենք երթ,
դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:30-ին, լինելու ենք Սիսիանում,
դեկտեմբերի 16-ին լինելու ենք Եղեգնաձորում, ժամը 17:30-ին անցկացնելու ենք քաղաքացիական ժողով,
դեկտեմբերի 17-ին նույնպես անցկացնելու ենք հանդիպումներ,
դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Այս կեղծված հանրաքվեն թույլ չենք տալու, որ այս հանցավոր ռեժիմը մարսի»,- ասաց պատգամավորը: