Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 26 կասկածյալի գործը չի կցել Դինքի սպանության հիմնական գործին և հետ է ուղարկել ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան՝ պատճառաբանելով, որ դիմումի մեջ համաձայնությունը բացակայում էր: Ինչպես հաղորդում Õ § «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

 

Հրանտ Դինքի սպանության հարցում պատկան մարմինների պարտականությունների թերացման մեղադրանքով պատրաստված և ավելի վաղ երկու անգամ մերժված մեղադրական ակտը գլխավոր դատախազության կողմից ընդունվել և ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան էր ուղարկվել։

 

 

Դատախազ Քյոքչու Գյոքալփը պահանջ էր ներկայացրել մեղադրականը կցել 5-րդ դատարանում քննվող Հրանտ Դինքի սպանության հիմնական գործին։ Սակայն գլխավոր դատախազությունը մեղադրականը 14-րդ դատարան է ուղարկել:

 

 

Թուրքիայի Գլխավոր դատախազության կողմից հաստատված, այնուհետև 14-րդ դատարանի կողմից ընդունված մեղադրական ակտով նախատեսվում է գործ հարուցել 26 անձի նկատմամբ, որոնց շարքում են Տրապիզոնի անվտանգության հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզական գրասենյակի ղեկավար Էնգին Դինչը, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը, Ստամբուլ նահանգի անվտանգության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, հետախուզական վարչության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գ յունգորը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը և այլոք: