1956 թվականի թիրախների ցուցակը, որոնց Վաշինգտոնը միջուկային հարված կհասցներ Խորհրդային Միության հետ պատերազմի դեպքում, հրապարակվել է ԱՄՆ-ի ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության կողմից:
«Ատոմային զենքի օգտագործման պայմանների մասին ուսումնասիրություն» փաստաթուղթը պարունակում է մոտ 800 էջ, գրում է The New York Times-ը: Ցուցակում նշված են թիրախների տեսակներն ու դրանց քանակը: Դրանք գտնվում են ոչ միայն ԽՍՀՄ-ի տարածքում, այլ Չինաստանում և Արևելյան Եվրոպայում: Մոսկվայում ամերիկացիները հայտնաբերել են 179 օբյեկտ, իսկ Լենինգրադում՝ 145:
Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Մեթյու Մաքինզիի խոսքով՝ 1956 թ. ԱՄՆ-ի զինանոցը գերազանցել է ԽՍՀՄ-ի զինանոցը 10 անգամ:
Պատմաբան Ալեքս Վալերստայնն նշել է, որ եթե պատերազմ սկսվեր, ապա ամերիկյան ինքնաթիռները կշարժվեին դեպի խոշոր խորհրդային քաղաքներ՝ ոչնչացնելով այդ ճանապարհին մնացած թիրախները, որոնք նշված են փաստաթղթում: