Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը հրապարակել է ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործով կայացրած վճիռը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Միրքադիրովը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Նա պատիժը կկրի խիստ ռեժ իմի բանտում:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին' Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է իբր «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ' լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ: Ինքը' Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները' դրանք համարելով անհիմն: