Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները չի հաջողվել փչացնել՝ չնայած փորձերին, որոնք արվել են լրատվամիջոցների և հակառուսական քարոզչության օգնությամբ: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

 

«Երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքն ամենակարևորն է, այն դրված է մեր հարաբերությունների հիմքում,- ասել է Պուտինը:- Չնայած մեր հարաբերությունները լրատվամիջոցների և հակառուսական քարոզչության օգնությամբ փչացնելու ձեր գործընկերների փորձերին, ինձ թվում է, դա չի հաջողվել անել այնպես, ինչպես կցանկանայիք դուք: Ես նկատի ունեմ ԶԼՄ-ներն, ընդհանուր առմամբ, այդ թվում՝ Գերմանիայի»: