Թուրքիայի Քըրշեհիր նահանգում իրար հաջորդող միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Երկրաշարժերի ուժգնությունն, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 5.0, 3.6 և 3.5 բալ: Ցնցումները գրանցվել են 15 րոպե ընդմիջումներով: Դրանք կարճատև խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Բնակիչներից մեկն անգամ նետվել է սեփական տան պատշգամբից՝ կոտրելով ոտքը: