Թուրքիայում հայտնի թվիթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնին դարձյալ հանդես է եկել այդ երկրի քաղաքական կյանքում նոր սկանդալային բացահայտումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էդողանից քրդերի հետ խաղաղություն պահանջած 1128 թուրք և արտասահմանցի գիտնական և մտավորականների նկատմամբ իշխանությունների բռնաճնշումների հետ կապված twitter-ի իր էջում նա գրառել է. «Ինձ բան չի եղել, պարզապես Էրդողանը ֆաշիստ է դարձել»:
Վերջին շրջանում թուրքական մամուլը հայտնել էր, որ Ֆուաթ Ավնին ձերբակալվել է: