Թուրքիայի վարչապետ Էրդողանը որոշել է «Twitter»-ի միջոցով վերականգնել իր կառավարության վարկանիշը: Այս մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը:

«Էրդողանի' «Արդարություն և Զարգացում» կուսակցությունն որոշել է 6000 կամավորներ վարձել իրենց քաղաքական հաղորդագրությունները «Twitter»-ով տարածելու համար: Սակայն պետք է հիշեցնել, որ հունիսին Էրդողանը «Twitter»-ն անվանել էր «հասարակության համար ամենավտանգավոր սպառնալիքը»»,-գրում է պարբերականը:

Պետք է նկատել, որ Թուրքիայում ընդդիմությունն ամսիներ առաջ էր օգտագործում «Twitter»-ը' հակակառավարական ցույցերը կազմակերպելու և համակարգելու համար:

««Twitter»-ում տարածված մեկ գրառումը հանգեցրեց նրան, որ հազարավոր զայրացած քաղաքացիների դուրս եկան փողոց 'պայքարելու Էրդողանի բռնապետության դեմ: Ինտերնետը դարձավ թուրքական կառավարության վերաբերյալ ատելությամբ լի հաղորդագրություններ տարածելու հարթակ:Գեզի զբոսայգում բողոքի ակցիաները հիմնականում կազմակերպվել էին սոցիալական ցանցերի օգնության»:

Ուստի ԱԶԿ-ի այս որոշումը հիմնականում ուղղված է Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդաևրանական ընտրություններին, քանի որ «Twitter»-ի միջոցով կարող են տարածել կառավարամետ բազմաթիվ հաղորդագրություններ: