Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին' դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին' նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ: Նա ղեկավարվել է ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով:

 

 

Աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ' Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն' սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները' առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 8-ը կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: