Երևանում խոշոր չափերի գողության դեպք է տեղի ունեցել  Ծարավ Աղբյուր փողոցի բնակարններից մեկում: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հուլիսի 23-ին, 22։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից կատարել գողություն»,- ասացին ոստիկանությունից՝ նշելով, որ կատարվում է քննություն:

 

Ըստ տեղեկությունների՝ բնակարանը պատկանում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝ տանտիրոջը հասցնելով մի քանի միլիոն դրամի վնաս։