«Արաբական ոչ մի ոչխար' Վայոց Ձորում» ցուցապաստառներով մի խումբ բնապահպաններ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ինչպես հայտնի է, Սյունիքի արոտավայրերը նպատակ կա 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել ադրբեջանաբնակ իրանցիներին: Սա առաջացրել է բնապահպանների դժգոհությունները, ովքեր իշխանություններից պահանջում են նման օրենք չընդունել: Հավաքվածները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ եթե կառավարությունը այն հաստատի, ապա դա կարող է լուրջ վտանգ ներկայացնել մեր երկրի ազգային անվտանգությանը: «Մենք գտնում ենք, որ այն վտանգ է սպառնում մեր ազգային պետականությանը: Մենք՝ հայերս, արյուն ենք թափել, ազատագրել այդ տարածքները, որ հիմա դրանք վարձակալության տան մեր թշնամիների՞ն»,- ասել են բնապահպան- ակտիվիստները: Նրանք հայտնել են, որ սա նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: «Մենք գտնում ենք, որ այստեղ որոշ մարդիկ առաջնորդվում են իրենց շահերով եւ իրենց առջեւ խնդիր են դրել, թե ինչպես կարող են իրենց գրպանը լցնել»,- բարձրաձայնել են ակցիայի մասնակիցները:
Փայլակ Ֆահրադյան