ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 19-22-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Այս մասին հայտնում է մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից): Այս պահին մարզում կա առողջացած 28 անձ:
Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։
Մարտի 16- հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ, ընդհանուր գրանցվել է 3 մահվան դեպք: