armnoc.am Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում պայքարի մեջ մտան նաև տղամարդիկ:
Տղամարդկանց կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը հավաքելով 46,71 միավոր՝ 35 մասնակիցների շարքում զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը:
Հավաքած 102, 54 միավորով՝ առաջին տեղում իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: