armnoc.am Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է:

Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:

Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և հավաքելով 55,89 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Առաջին տեղում 60,87 միավորով Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվանն է:

Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կլինի փետրվարի 16-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ազատ ծրագրով: