armnoc.am Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը կանանց կարճ ծրագրում Հայաստանի ներակայացուցիչ Անաստասիա Գալուստյանը հավաքելով 48,93 միավոր՝ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրում առավելագույն միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) (72,55 միավոր):
Կանանց մրցաշարին մասնակցում են 36 գեղասահորդ:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: