armnoc.am Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:

Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:

Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին: