Եվրոպայի Խորհրդը ողջունել է Հայաստանին, որը 2016 թվականի հունվարի 1-ից արդեն Eurimages-ի ծրագրի նոր անդամ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ-ից:
Անդամակցությունը թույլ կտա Հայաստանին առաջիկա հանդիպումների ժամանակ Eurimages-ին ներկայացնել համատեղ ծրագրեր հայ պրոդյուսերների մասնակցությամբ:
Հայաստանը չունի հասանելիություն «Ստեղծարար եվրոպական մեդիա» (CREATIVE EUROPE MEDIA) ծրագրի աջակցության մեխանիզմներին, ուստի հայ դիստրիբյուտորները կարող են դիմել աջակցության համար:
Eurimages-ը հիմնադրվել է Եվրախորհրդի կողմից 1988 թվականին' որպես կինոարտադրության, թատերական միջոցառումների և ցուցահանդեսների աջակցության հիմնադրամ: