ՀՀ կառավարությունը որոշեց Լոռու և Տավուշի մարզերի Դեբեդ, Պառավքար և Բերդավան համայնքների «ուսուցչի տուն»-հանրակացարաններում բնակվող բնակիչներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներ: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ այդպիսով լուծվում է հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները:

 

«Նրանք արդեն բավականին երկար ժամանակ է բնակվում են այդ տարածքներում»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է վեց ընտանիքի: