Այսօր առավոտյան Սեուլի Ինչհոն միջազգային օդանավակայանի այցելուները տղամարդկանց զուգարանում կասկածելի տուփ են հայտնաբերել, որի ներսում արաբերեն արտահայտությամբ գրություն է եղել. «Սա վերջին նախազգուշացումն է ձեզ»: Ինչպես հաղորդում է Yonhap News պորտալը, գրությունն արված էր քերականական սխալներով:
Տարածքն անմիջապես շրջափակել են պայթյունի սպառնալիքի պաճառով, սակայն դեպքի վայր ժամանած փորձագետները ոչ մի պայթուցիկ չեն գտել: Տուփում հայտնաբերվել է միայն բութանով երկու տարա և դրանց կցված ջրով շիշ, կիթառի տողեր, հաղորդալարեր, մարտկոցներ և բանջարեղի կտորներ:
Ոստիկանությունը հայտարարել է իսլամական սպառնալիքի հնարավորության մասին, այդուհանդերձ չի բացառել, որ տուփն օդանավակայանում թողել է ոմն «կատակող»: Այժմ իրավապահներն ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները, որոնք կարող են օգնել կասկածյալի ինքնությունը հաստատելու հարցում: