Թուրքական հրամանատարությունը չի համաձայնեցրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ Իրաքի տարածքում իր զորքերի տեղակայումը և գործել է բացառապես իր սեփական նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ԱՄՆ-ի զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:

 

 

«Թուրքական զորքերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մասը չեն: Մենք՝ թուրքական ուժերին՝ ահաբեկիչների դեմ մարտերի մասնակցության համար «կանաչ լույս» չենք տվել: Դա զուտ Թուրքիայի գործն է», - մեջբերում է «Աս-Սումարիա» գործակալությունը Ուորենի խոսքերը:

 

 

Բացի այդ, ամերիկացի սպան նշել է, որ ԱՄՆ-ն հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն ամերիկյան կողմը թուրքերին վերջնագիր չի ներկայացնի՝ զինվորականների դուրս բերման վերաբերյալ: