Լոնդոնի Բլումսբերի շրջանում բուժօգնության կենտրոնում աշխատող Քեթրին Մեյնարդն օգնություն է ցուցաբերել մայթին ընկած մի տարեց տղամարդու: Այդտեղով անցնող Դևիդ Բեքհեմն իրավիճակը տեսնելով՝ միջամտել է և օգնել նրանց:
«Տուժածի հետ սպասում էինք շտապօգնության մեքենային: Փորձում էի ինչ-որ կերպ նրան տաքացնել, չնայած շատ ցուրտ էր: Վերև նայելիս տեսա Բեքհեմին նման ինչ-որ մեկին, նա ողջունեց, նստեց մեքենան և հեռացավ»,- Քեթրինի խոսքը մեջբերում է Buzzfeed-ը:
Ի զարմանս նրանց՝ Բեքհեմը տասը րոպե անց վերադարձել է տաք ըմպելիքներով:
«Շնորհակալություն, Դևիդ Բեքհեմ, որ թեյ և սուրճ ես գնել Քեթրինի և իր հիվանդի համար»,- գրված է Լոնդոնի բուժօգնության ծառայության թվիթերյան միկրոբոգում: