Կիրակի օրը Մյունխենի «Բավարիան» ժամանել է Մոսկվա, որտեղ չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կհանդիպի ԲԿՄԱ-ին:

Ինչպես տեղեկացնում է eurosport-ը, ակումբի մարզիչները և ֆուտբոլիստները որոշ ժամանակով տարհանվել են մոսկովյան հյուրանոցից՝ հրդեհային անվտանգության ազդանշանի միանալու պատճառով:

Որոշ ժամանակ ակումբի աշխատակիցները, մարզիչներն ու ֆուտբոլիստներն անցկացրել են փողոցում և մոտակա ռեստորանում:

Այնուհետև ֆուտբոլիստներին թույլատրել են վերադառնալ հյուրանոց:

View image on TwitterView image on Twitter

View image on Twitter

 

View image on Twitter

View image on Twitter