Թուրքիայի Յուրեգիր նահանգում ամերիկյան անօդաչուի անկման պատճառը, նախնական տվյալներով՝ տեխնիկական անսարքությունն է եղել, հաղորդում է Hurriyet-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

 

 

«Ելնելով նախնական ստուգումների արդյունքներից՝ անօդաչուի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել», - ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ:

 

 

Ինչպես նշվում է, ներկայումս հետաքննություն է անցկացվում՝ անկման ճշգրիտ պատճառը որոշելու նպատակով: