Փետրվարի 6-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճՏՊ. բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» և «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 NV 881 պետհամարանիշի (վարորդ' Գ. Մ., ծնվ. 1958 թ.) և «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի 88 SS 777 պետհամարանիշի (վարորդ' Մ. Հ., ծնվ.1978 թ.) ավտոմեքենաները:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1960 թ. ծնված Գ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: